|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը խորհուրդ է տալիս ամանորյա տոներին սեղանի մոտ երկար նստած չմնալ:
«Բնականաբար, Ամանորին մեր սեղանները հագեցած են լինում յուղոտ, ճարպոտ, մսային, շատ խոլեստերին պարունակող, դժվարամարս սննդով և այդ ամենը սրտային հիվանդություններ ունեցողների մոտ հանգեցնում է սրտի բեռնվածության: Հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ կարող են սրացումներ առաջանալ (ճնշման բարձրացում, նոպաներ) սեղանների մոտ երկար, դինամիկ նստելուց, օգտվելուց»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ կան սրտային հիվանդություններ, որոնց դեպքում որոշակի քանակի խմիչքը հակացուցված չէ, սակայն դա էլ բժիշկը պետք է որոշի, քանի որ հիվանդությունները տարբեր են: Սակայն, ըստ նրա, այնուամենայնիվ, խմիչքը պետք է սահմանափակ օգտագործել:
«Եթե նույնիսկ տվյալ հիվանդին թույլատրված է խմիչքի օգտագործումը, չարաշահումը հանգեցնում է սրացումների և հիվանդության վատ ընթացքի»,- ասաց նա:
Գլխավոր սրտաբանը խորհուրդ տվեց զերծ մնալ վնասակար սովորություններից (օրինակ` ծխելը), հաճախ զբաղվել ֆիզկուլտուրայով, պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել:
Մասնագետի խոսքով՝ կրծքավանդակի շրջանում առաջացած ցավերի դեպքում պետք է դիմել բժշկի: