կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-20 14:21
Քաղաքական

Մեզ համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է՝ ինչպես պետք է լրացվի իրավական բացը ՀԱՊԿ-ում այսօր առկա իրավիճակների դեպքում. Աննա Նաղդալյան

Մեզ համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է՝ ինչպես պետք է լրացվի իրավական բացը ՀԱՊԿ-ում այսօր առկա  իրավիճակների դեպքում. Աննա Նաղդալյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ТАСС-ին  տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Հայաստանն արդեն ստացե՞լ է համապատասխան փաստաթուղթը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, իսկ փաստաթղթերի տրամադրումը և ստացումը պետք է հստակեցնեմ, և թե ինչ է գրված դրա մեջ: Քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը՝ ինչպես պետք է լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների առաջացման պարագայում, մնացածի մասին զրույցներն ավելորդ են»:

Ինչ վերաբերում է Նազարբաևի հրաժարականից հետո Հայաստան-Ղազախստան հարաբերություններին՝ Նաղդալյանը շեշտեց, որ Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար:

«Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն, և այս առումով աշխատանքները շարունակվելու են»,-նշեց նա: