Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափը փոխելու հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող ընդունել դա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Նովրուզ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում. հայտնում է АзерТАдж-ը:
Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: «Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում… Հայտնի է, որ հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափի փոփոխության հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միաժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ, որ ձևաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրամիության բարձրաստիճան անձինք: Այսինքն` դա միանշանակ լուրջ ազդանշան է Հայաստանի համար, և վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի մեծ աջակցություն է ստանում»,- ասվում է ուղերձում: