Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում ասվում է, որ ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հաստատել են քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրելու մտադրությունը: Նշվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման հարցում շահագրգռությունը, մասնավորապես` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Կողմերը նաև պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկու երկրներում ձերբակալվածների հարազատները կարողանան այցելել նրանց: Նախարարները պատրաստակամություն են հայտնել պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ հայտարարել են, որ հավատարիմ են իրենց միջնորդական առաքելությանը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռք բերմանը:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում: