Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնածագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը: Համադրելով միջոցառման առնչությամբ համանախագահների հայտարարությունը և կողմերի տարածած հաղորդագրությունները, կարող ենք հանգել մի շարք կարևոր եզրակացությունների:
1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրեստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ ուղիղ կերպով չեն բացահայտում, թե ինչ է առաջարկվում բովանդակային բանակցությունների ներքո և որոնք են լինելու այդ խաղաղության պայմանները:
2. Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդկացման կանալն աշխատում է և օգտագործվում: Այսինքն Նիկոլն ու Իլհամը շփվում են: Հիմա հարց. արդյո՞ք սրանով կարող ենք բացատրել, թե ինչու Ալիևն այդքան լկտի էր խոսում Հայաստանի նորագույն պատմության և վերջին 20 տարիների մասին, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց նրան, կրկին թեման փորձելով տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ:
3. Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը: Տպավորություն ստացա, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների և այդ ճանապարհի կառուցման միջև հավասարության նշան է դրվել, ինչն անթույլատրելի է: ԱԳՆ-ին անպայմսն հարցրեք, թող հստակ մեկնաբանի այս հարցը նույնպես;
Զգոն լինենք: Համավարակի ներքո Սահմանադրական դատարանի հարցը սղացնելու ճիգերը խոսում են այն մասին, որ նրանցից ամեն ինչ սպասելի է»: