|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել, որին միացել են ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` տուրիստական գործակալություններ, այն պատճառով, որ ոլորտում եղած թերությունները ազդում են տոմսերի գների դեմպինգի վրա:
Մասնագետները նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ ոլորտի վերականգնումն ու բնականոն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային, ինստիտուցիոնալ, արմատական փոփոխություններ:
«Պետությունը առաջնահերթ պետք է ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ: Բարեփոխումների միջոցով ոլորտը պետք է դարձնել հրապուրիչ, և ինքնին կհայտնվեն բազմաթիվ ներդրողներ ավիացիոն ոլորտի ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաև կծնվեն ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի մրցունակ հայկական ավիափոխադրողներ»,- նշված է նամակում:

