կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-16 21:50
Քաղաքական

Էջմիածնի քաղաքապետը ևս բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Էջմիածնի քաղաքապետը ևս բաց նամակ է հղել  Նիկոլ Փաշինյանին

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:

Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար:

Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքիմասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները:

Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը:
Կանխավ շնորհակալությամբ եւ շուտափույթ արձագանքի ակնկալիքով`

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան  »:

Նշենք, որ այսօր Փաշինյանին բաց նամակ էր հղել նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով ցույցերի կազմակերպիչ Դոն Պիպոն: