կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 13:43
Տարածաշրջան

Թուրքական քաղաքական էլիտան մասնակցել է Մութաֆյանի թաղման արարողությանը

Թուրքական քաղաքական էլիտան մասնակցել է Մութաֆյանի թաղման արարողությանը

Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ հայ համայնքին իր ցավակցությունն է հայտնել և հուղարկավորությանը մասնակցել նաև թուրքական քաղաքական վերնախավը, մասնավորապես` իշխող ԱԶԿ-ի անդամ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմը, ընդդիմադիր ՀԺԿ անդամ, Ստամբուլի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը, զբոսաշրջության և մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան և այլք. հաղորդում է Cumhuriyet պարբերականը:

«Ցավակցում եմ Թուրքիայի բոլոր հայերին: Հարգելի Մութաֆյանն այս երկրի ամենաինտելեկտուալ, հոգևոր և հայրենասեր քաղաքացիներից էր: Նա մեծ ջանքեր է գործադրել թուրքերին և հայերին ավելի մտերմացնելու ուղղությամբ», - նշել է Քալընը և, հիշեցնելով Նոր Զելանդիայի ահաբեկչությունը, հայտարարել, որ «ի հեճուկս այդ ահաբեկչության, պետք է ցույց տալ, որ բոլորը`մուսուլման, թե քրիստոնյա, հայ, թե թուրք, մի մարմին են»:

Յըլդըրըմն էլ իր հերթին նշել է, որ հայերը օսմանյան շրջանում համարվում էին «հավատարիմ ժողովուրդ», ապա հավելել է. «Այս աշխարհն Աստծո կողմից տրված ժառանգություն է: Այդ ժառանգությունը բոլորիս բավականացնում է: Մեր հայ եղբայրները օսմանյան շրջանում ֆինանսների, մշակույթի և արվեստի ոլորտում մեծ ներդրում են ունեցել»: