կարևոր
5602 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-29 14:38
Հասարակություն

Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան մտածելու շատ ժամանակ չունեն. Բենիամին Մաթևոսյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան մտածելու շատ ժամանակ չունեն. Բենիամին Մաթևոսյան

Նենսի Փելոսիին բերեք ևս մեկ օր տեսախցիկների առջև լաց լինի, «Վիլսոնի վկաները» ևս մեկ ակցիա անեն ի պաշտպանություն ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարին, ԱՄՆ-ում կրկին ելույթ ունեցեք «հայաստանյան ժողովրդավարության» մասին, Twitter-ում ևս մի 2 ստատուս գրեք «դիմոքրսիի» մասին, հանդիպեք ձեր ռազմավարական դաշնակցի թշնամի՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ, չստացված դիվանագետին (նույն ինքը Ենոքավանի «զարգացման մասնագետին») ասեք ևս մի 3 ստատուս գրի Բելառուսի դեմ, ԱԺ նախագահին ևս մեկ անգամ ուղարկեք «Հ1»-ի եթեր ռուսների դեմ «հանրահավաք անցկացնելու» համար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ևս 6-20 ասուլիս արեք, շանտաժի ենթարկեք ՀԱՊԿ-ին՝ պահանջելով զորք բերել ՀՀ, բայց դուք ռազմական դրություն մի հայտարարեք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մի ընդունեք, ՀԱՊԿ պատվիրակության բերած աջակցության մասին մի պատմեք, թե՛ ՀԱՊԿ-ի, և թե՛ Իրանի հետ զորավարժություններին մի մասնակցեք, Իրանից էլ ԱԹՍ-ներ մի գնեք, ու առհասարակ իրենց «բանի տեղ մի դրեք» (ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, չէ՞ որ «Իրանը ավտորիտար ռեժիմ է»...), ու հանգիստ կարող եք սկսել հայ-թուրքական բառարանը ուսումնասիրել....

Մենք իրապես աղետից «5 պակաս» վիճակում ենք, և այսօրվա 3 զոհերը դրա ևս մեկ արյունոտ ապացույցն են։

Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան մտածելու շատ ժամանակ չունեն։

Միգուցե «Փելոսիի վկաները» և «ամերիկյան զենքով պատերազմը Ադրբեջանի տարածք տեղափոխող» ցեմենտի գործարանի մենեջերները խնդիր չեն ունենա թուրքական զորքի հետ համակեցություն հաստատելու մեջ, բայց, ահա, Նիկոլից դուրս եղած քաղաքական և տնտեսական էլիտան լավագույն դեպքում Հայաստանից կհասցնի փախնել, եթե շատ մոտակա ժամանակներում այլընտրանքային առաջարկ չներկայացնի հանրությանը...

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ