|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Ուզում եմ ուրախությունս հայտնել, որ հինգ ամսվա այս տառապալից ճանապարհորդությունից հետո Լիդյա Մանթաշյանն այդ որոշման արժանացավ կամ այդ որոշումը տրվեց։ Դա կարող էր լինել անցած շաբաթ, երկու ամիս առաջ, երեք ամիս առաջ։ Ստիպված չլինեինք դատարանում ասել, որ «ինչպես ավետարանական դատավորն էր՝ Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ՝ չէր ամաչում»։ Ես ակնկալում էի, որ դա անցած շաբաթ կլինի․ բայց չեղավ, դրան արդարացում չկա։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն և արդարությունն է գործում, այլ՝ նպատակահարմարությունը։ Սա ցցուն արտահայտություն է, փաստ։ Իմ խոսքերը վիրավորանք չէ, պարզապես արձանագրում եմ»,-այս մասին դատական նիստում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ դատարանը փոխել է Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը։ Ընդ որում, ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանը որոշել էր երեք ամսով երկարացնել Մանթաշյանի կալանքի ժամկետը և միայն այսօր՝ հանրային մեծ ճնշման ներքո խափանման միջոցը փոխվեց։
Մանրամասն՝ տեսանյութում։