կարևոր
283 դիտում, 5 ժամ առաջ - 2024-11-30 15:43
Հասարակություն

Խաչիկ Մանուկյանի կյանքը` անընդհատ ընծայում. Համազգայինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրողի գրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 29֊ին Ավետիք Իսահակյանի անվան տուն֊թանգարանում կայացավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի 60-ամյակին։ Միջոցառումը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնության խոսքով։

Այնուհետև ներկաներին ողջունեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Գրողի ստեղծագործական գործունեությանն անդրադարձան գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, Միհրան Հովհաննիսյանը։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության շնորհավորանքի ու գնահատանքի խոսքը փոխանցեց Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։