Բիշքեկում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նիստը։
«Ընտիմակ Օրդո» են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, իսկ շենքի ներսում՝ նախագահ Սադիր Ժապարովը։
Լուսանկարվելու արարողությունից հետո սկսվել է ՀԱՊԿ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհուրդ) նիստը նեղ կազմով։ Գագաթնաժողովն անցկացվում է Ղրղզստանի նախագահությամբ։
«Այսօրվա նիստն ամփոփում է ՀԱՊԿ-ում հանրապետության նախագահության արդյունքները», – հայտարարել է Ժապարովը միջոցառումից առաջ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկ է ժամանել դեռ երեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, պետական այցի շրջանակներում, իսկ մյուս երկրների ղեկավարները՝ երեկ` նոյեմբերի 26–ին։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն համատեղ աշխատանքի արդիական հարցեր, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու հարցում համագործակցության ամրապնդումը։