կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-27 22:18
Աշխարհ

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը։ Այսօր ելույթ են ունեցել փաստաբանները։

Նրանք բոլորը դիմել են «դատարանին»՝ արդարացման «դատավճիռներ» կայացնելու առաջարկով։

Հաջորդ «նիստը» նշանակված է դեկտեմբերի 4-ին:

Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։