կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 17:13
Հասարակություն

Ազգաբնակչության համար վտանգ ներկայացնող գայլերին չենք կարող չվնասազերծել. նախարար

Ազգաբնակչության համար վտանգ ներկայացնող գայլերին չենք կարող չվնասազերծել. նախարար

Օրերս գայլերի հարձակման հերթական դեպքն էր գրանցվել Տավուշի մարզի Չիվա գյուղում. գայլերը հարձակվել էին 7 բնակիչների վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Այսօր լրագրողները ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին հարցրեցին, թե ի՞նչ քայլեր է նախարարությունը ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար, և արդյո՞ք նախարարությունում գործում է գայլերին ոչնչացնելու դեմ ուղղված ծրագիր:

 

«Ծրագիրը հիմա էլ է շարունակվում և կառավարության նիստով անցել է: Առաջիկայում կառավարության որոշում կլինի, որ նույն ձևով, ոնց որ նախորդ տարի, այս տարի նույնպես, նման գայլերի հետ կապված, որոնք հարակից անասնագլխաքանակի վրա կամ բնակչության համար խնդիրներ են առաջացնելու, որսը շարունակվի»,- ասաց նախարարը:

 

Հարցին, թե բնապահպանները պնդում են, որ գայլերին ոչնչացնելը սխալ քայլ է, և կարելի՞ է խնդիրն այլ տարբերակներով լուծել, նախարարը պատասխանեց. «Խնդիրը հետևյալն է` ամեն մարդի ունի կարծիք արտահայտելու իրավունք, մենք բոլորի կարծիքը հաշվի ենք առնում, բայց կա մասնագիտական լուրջ մոտեցում, և կա մասնագիտական առաջարկություն` այն գայլերը, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում ազգաբնակչության համար, մենք չենք կարող նրանց չվնասազերծել»: