Ալժիրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել` երկրում մասսայական բողոքի ցույցերի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Ավելի վաղ, երկրի նախագահ Աբդելյազիս Բուտեֆլիկան հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, ասելով, որ կրկին առաջադրվելու է նախագահական ընտրություններում: Նա նաև հրաման է ստորագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման մասին: Ալժիրում կստեղծվի նոր անկախ ընտրական հանձնաժողով: Ալժիրում մասսայական բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 22-ից: Քաղաքացիները դեմ են երկրի նախագահի թեկնածության առաջադրմանը` երկրորդ ժամկետի համար: