Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունից հետո, որը ոչնչացրեց Լիբանանի մայրաքաղաքի կեսը, շարունակում են աճել երկրի կառավարության վրա ճնշումները: Կիրակի, օգոստոսի 10-ին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին, լիբանանյան կառավարության երկու անդամներ հրաժարական են տվել՝ Տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և Շրջակա միջավայրի և վարչական զարգացման նախարար Դամիանոս Քաթթարը:
«Անպտուղ կառավարությունը» կրել է բազմակի ֆիասկոներ. ասել է Քաթթարը՝ հայտարարելով հրաժարականի մասին: Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ օգոստոսի 10-ին կառաջարկի կառավարությանը արտահերթ ընտրություններ անցկացնել:
Իր հերթին, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին, ըստ NNA պետական լրատվական գործակալության, հայտարարել է, որ օգոստոսի 13-ին արտահերթ ժողով է գումարելու, որի ժամանակ կառավարությանը հարկ կլինի զեկուցել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած «հանցագործության» մասին:
Օգոստոսի 9-ին Լիբանանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները ոստիկանության վրա նետել են քարեր և արցունքաբեր գազ: Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Բողոքի ակցիան, որը տեղի է ունեցել դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 8-ին, նույնպես անցավ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներով: Որոշ նախարարներ ցուցարարների կողմից պաշարվել էին մի քանի ժամ: Լիբանանի Կարմիր խաչը հաղորդել է, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորվել է 238 մարդ, որոնցից 63-ը հոսպիտալացվել են: