|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, համազգային բողոքի ցույցերի ֆոնին փակվել է այցելուների համար։ Այս մասին նշվում է աշտարակի պաշտոնական կայքում։
«Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի օրը Ֆրանսիայում երկրի խոշորագույն արհմիությունների կոչով համազգային բողոքի ցույց է անցկացվում։ Իշխանությունները մարզերում սպասում են մինչև 700 հազար ցուցարարի, իսկ մայրաքաղաքում՝ մինչև 80 հազարի։ Երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ հասարակական կարգն ապահովելու նպատակով կներգրավվի շուրջ 70 հազար իրավապահ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել նաև երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։