կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 18:42
Քաղաքական

ՆԱՏՕ-ի և Հայաստանի հարաբերություններում քաղաքական բարդություններ չկան

ՆԱՏՕ-ի և Հայաստանի  հարաբերություններում քաղաքական բարդություններ չկան
ՆԱՏՕ-ն և Հայաստանը բովանդակալից հարաբերություններ են ունեցել՝ առանց քաղաքական բարդությունների, որը մեծ բավականություն է պատճառում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՆԱՏՕ-ի շաբաթի» շրջանակներում ՀՀ-ում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում և ՊՆ-ում վերահաստատվել է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում մտադիր է կայուն քաղաքականությունը շարունակել ՆԱՏՕ-ի հետ։
 
«Ես իմ հերթին զրուցակիցներիս վստահեցրեցի, որ ՆԱՏՕ-ն նույնպես մտադիր է նույն հաստատուն ուղին բռնած շարունակել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները »,-շեշտեց Ապատուրայը՝ հայ ժողովրդին երախտագիտություն հայտնելով Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների առաքելության համար։
«Նպաստը նշանակալի է և մեծապես գնահատված, և ես տեղյակ եմ, որ հատկապես Աֆղանստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Հայաստանի մասնակցությունը, հատկապես՝ գերմանական գործընկերները»,-ընդգծեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ։