կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 11:16
Մշակույթ

Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը

Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը

Մարտի 7-ին Թեհրանում իր մահկանացուն կնքեց, իրանահայ անվանի արվեստագետ Լիլիթ Տերյանը, որին իրավամբ համարում են Իրանի քանդակագործության մայրը:

Լիլիթ Տերյանը ծնվել է 1930 թվականին Թեհրանում: Դպրոցն ավարտելուց հետո Թեհրանի համալսարանում մեկ տարի գեղանկարչություն է սովորել, այնուհետեւ մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Թեհրան վերադառնալով` 1960-1980 թթ. դասախոսել է Թեհրանի համալսարանի դեկորատիվ արվեստի բաժնում, 1994-2000թթ.` Իսլամական Ազատ համալսարանի քանդակագործության եւ նախագծման բաժնում:

Իրանի գեղանկարչության, քանդակագործության եւ դեկորատիվ արվեստի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ համարվում են Լիլիթ Տերյանի աշակերտները:

Նրա կերտած` Եփրեմ Խանի կիսանդրին տեղադրված է Թեհրանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու բակում, իսկ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցու բակում:

Լիլիթ Տերյանի մահվան կապակցությամբ ցավակացական  ուղերձներ են հղել Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, Իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարարի տեղակալ Մոջթաբա Հոսեյնին եւ նախարարության կիրառական արվեսի վարչության պետ Հադի Մոզաֆարին: