Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Բահրամ Ղասեմի նշանակման մասին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Նա վերջին 2.5 տարում զբաղեցնում էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը:
Այսպիսով` Թեհրանն ու Փարիզը որոշել են թոթափել ավելի քան 6 ամիս ձգվող երկկողմ դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը եւ փոխանակել դեսպանների: Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարել էր, թե իբր Իրանի հատուկ ծառայությունների գործակալները մտադիր են Ֆրանսիայի տարածքում հարձակում իրականացնել իրանական ընդդիմադիր համարվող «Մոջահեդին» ահաբեկչական խմբավորման վրա: