Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին շուտով կզբաղեցնի Ֆրանսիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն` հղում անելով France-Presse գործակալությանը:
Թեհրանն ու Փարիզը որոշել են թոթափել ավելի քան 6 ամիս ձգվող երկկողմ դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը եւ փոխանակել դեսպանների:
AFP-ն, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացրել է, որ Ֆրանսիայում Իրանի դեսպանի պաշտոնը կզբաղեցնի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին, որը ժամանակին նույն պաշտոնն է զբաղեցրել Իտալիայում եւ Իսպանիայում:
Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարել էր, թե իբր Իրանի հատուկ ծառայությունների գործակալները մտադիր են Ֆրանսիայի տարածքում հարձակում իրականացնել իրանական ընդդիմադիր համարվող «Մոջահեդին» ահաբեկչական խմբավորման վրա: