Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում ընդդիմությունը գնալու է ակտիվացման, ժողովրդավարացման, երկրի իշխանությունները դեռ փորձում են ցույց տալ, թե գնում են երկխոսության, սակայն եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա կլինեն տասնյակ ձերբակալվածներ, արմատական ճնշումներ կգործադրվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Այս պահի դրությամբ Ալիևը ընդդիմության ցույցերը շատ լավ կարողանում է օգտագործել` ի շահ իրեն: Օրինակ՝ հունվարի 19-ին ցույց եղավ, որը թույլատրված էր և բազմահազարանոց, ի դեպ, հնչեցին բավականին ռադիկալ մտքեր Արցախյան հարցի կարգավորման շուրջ, թե իշխանությունները շատ փափուկ են հայկական կողմի հետ: Մի քանի օրից Ալիևը գնաց Դավոս և դա օգտագործեց՝ ցույց տալով, թե իր վրա ներքին ճնշում կա, ուստի չի կարող շատ փոխզիջումների գնալ: Իսկ արդեն ամսի 20-ին, երբ ընդդիմությունն ուզում էր ցույց անել, ինչպես նաև դրանից հետո, թույլ չէին տալիս: Այսինքն՝ ընդդիմության հետ երկխոսությունը իմիտացիա է, հստակ երևույթ չէ»,- ընդգծեց ադրբեջանագետը: