|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում կազմակերպված հարթակն օգտագործեց իր քաղաքական թեզերը ներկայացնելու համար՝ փորձելով արդարացնել ինչպես ռազմական հանցագործությունները, այնպես էլ Արցախի բռնազավթումը։ Նա այսօր տեսակապով ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում՝ պնդելով, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը միտումնավոր թիրախավորում են Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ի գործունեության մեջ ակնհայտ են երկակի ստանդարտները, քանի որ այդ կառույցը մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ՝ «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» համար։ Նա նաև քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ նշելով, որ այն խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն հանդես է գալիս սաբոտաժի մասին հայտարարություններով։ Ալիևը հիշեցրեց, որ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք, նրա գնահատմամբ, «պարունակում են Ադրբեջանի վերաբերյալ վիրավորական և կեղծ տեղեկություններ»։
Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ Եվրախորհրդարանը շարունակում է թիրախավորել իր երկիրը՝ տարածելով զրպարտություն, և դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ «Բաքուն պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մայիսի 1-ին որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով։