Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2019 թվականի մարտի 6-ին, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռությամբ, Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «Արմենոֆոբիա. պատմական և ներկա վերածնունդ» խորագրով գիտաժողովը:
Միջոցառման ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է մասնակիցներին` ընդգծելով արմենոֆոբիա հիմնախնդրի քննարկման կարևորությունը Եվրոպական խորհրդարանում: «Ատելության քարոզը երբեք լուծում չի կարող լինել: ԵԽ-ի համապատասխան մարմինները, մասնավորապես` ԵԽ մարդու իրավունքերի հատուկ ներկայացուցիչը պիտի քաջալերեն Թուրքիային և Ադրբեջանին` դադարեցնել հակահայկական դիրքորոշումներ քարոզելու քաղաքականությունը»,- ասել է նա:
Խոսելով Ադրբեջանում հայատյացության մասին` լեհ պատմաբան, պրոֆեսոր Յակուբ Օշիեցկին շեշտել է, որ որոշ գիտնականներ համարում են, որ արմենոֆոբիայի երևույթը կապված է 20-րդ դարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երևան գալու հետ, սակայն նա պնդում է, որ «արմենոֆոբ վարքագիծը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, և դա ապացուցված է այդ ժամանակների շատ եվրոպացի պատմաբանների կողմից»:
Միջոցառմանը մասնակցել է նաև ռուս և իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա երկար ժամանակ հետապնդվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից: Լապշինը ներկայացրել է իր սեփական փորձը և նշել. «Ես մի շարք զուգահեռներ են տեսնում ժամանակակից Ադրբեջանի և Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբի նացիստական Գերմանիայի միջև: Այսօր հայերի նկատմամբ ուղղված ատելության քարոզչությունը Ադրբեջանի քաղաքականության հիմքն է»,- ասել է նա:
Գիտաժողովում ելույթ են ունեցել նաև ԱԽ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, թուրք գործիչ Ռագըփ Զարաքոլուն և Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: