|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
GG ընկերությունը, իր հիմնադիր Grigorian Khachatur-ի գլխավորությամբ, մեծ գործ է արել Արցախում և մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Խաչատուրի հետ որքան շփվել եմ, միշտ շատ դրական տպավորություն եմ ստացել: Էլ չասեմ, որ շատ օրինակելի է նրա և GG-ի ազգային պատասխանատվությունը:
Թեև այս ընթացքում հիմնականում GG-ից չեմ օգտվել՝ հավելվածի մատչելիության խնդիրների պատճառով, սակայն այսօրվա հետապնդումից հետո ակտիվորեն կիրառելու եմ GG-ն՝ լրացուցիչ ջանք թափելով մատչելիության դժվարությունները հաղթահարելու համար:
Հ.Գ. Խաչատուրի գրառումը մի քիչ շատ էր հուզական ու ընդհանրացնող, բայց այդ լարված իրավիճակում պետք է հանգիստ վերաբերվել հատկապես սովորական քաղաքացիների կողմից նման դրսևորումներին: Փոխարենը՝ չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը հատկապես հանրային իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց կողմից»: