|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թաիլանդի Սահմանադրական դատարանը պահանջել է այն ընդդիմադիր կուսակցության լուծարումը, որը թագավորի քրոջը մարտի 24-ին կայանալիք ընտրությունների համար առաջադրել էր որպես վարչապետի թեկնածու. հաղորդում է Reuters-ը:
«Դատարանը պահանջել է լուծարել կուսակցությունը»,- ասել է դատավոր Թաուիիքիեթ Մեենականիթը` միևնույն ժամանակ արգելելով «Թաի Ռաքշկա Չարթ» կուսակցությանը` զբաղվել քաղաքականությամբ 10 տարի ժամկետով:
Հավելենք, որ ընտրական հանձնաժողովը հայցել է դատարանին` լուծարել կուսակցությունն այն բանից հետո, երբ այն արքայադուստր Ուբոլրատանա Ռաջականյա Սիրիվադհանա Բարնավադիին վարչապետի թեկնածուի պաշտոնում է առաջադրել 2014 թվականի հեղաշրջումից հետո: