Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը լուծարելու՝ Թուրքիայի գլխավոր դատախազի պահանջը վնասում է ժողովրդավարությանը, ԱՄՆ-ն Անկարային կոչ է անում պահպանել խոսքի ազատության սկզբունքները: Այս մասին ասվում է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ:
«Մենք հետևում ենք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը լուծարելու շարունակական ջանքերին: Այս որոշումը կարող է անհիմն կերպով խարխլել թուրք ընտրողների կամքը, էլ ավելի խարխլել Թուրքիայում ժողովրդավարությունը և ր Թուրքիայի միլիոնավո քաղաքացիներին զրկել իրենց ընտրած ներկայացուցիչներից»,- նշել է նա:
«Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը` համաձայն Թուրքիայի Սահմանադրության դրույթների, ինչպես նաև Թուրքիայի միջազգային պարտավորությունների»,- հավելել է պետդեպարտամենտի խոսնակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը դիմել էր երկրի ՍԴ–ին՝ քրդամետ կուսակցությունը փակելու պահանջով։