|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Քենսինգթոնյան պալատում տեսակցել է իր փոքրիկ ծոռնուհուն՝ Էլիզաբեթ Շառլոթ Դիանային: Բրիտանական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են թագուհու ժամանումը:
Ինչպես հայտնում է BBC-ն, այսօր Քեմբրիջի դուքսն ու դքսուհին գրանցել են իրենց աղջկա ծնունդը եւ ստացել ծննդյան վկայական:
Արդեն հայտնի է նաեւ, որ փոքրիկի կնքահայրն ամենայն հավանականությամբ կլինի թագավորական ընտանիքի մտերիմ Դեւիդ Բեքհեմը:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, արքայադստեր ծննդյան պատվին Բրիտանիայում կհատվի 500 ոսկե մետաղադրամ, որի մի կողմում կպատկերվի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, մյուս կողմում՝ շուշաններ: