|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միջազգային քրեական դատարանը լուծարելու ԱՄՆ ծրագրերը։
«Մեհր»-ը հաղորդում է, որ արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել իր և Իսրայելի զինվորականներին Մերձավոր Արևելքում կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։
«Սա շանտաժի և սպառնալիքի ակնհայտ ակտ է, որը նպատակ ունի ճնշել արդարադատությունը, նախքան այն կհասնի ամերիկացի և իսրայելցի մեղադրյալներին», - նշել է Ղարիբաբադին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ կքանդեն Միջազգային քրեական դատարանը և քարը քարին չեն թողնի։