Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում անդրադարձել է նաև ՌԴ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությանը:
Նա ընդգծել է, որ Երևանի համագործակցությունը Բրյուսելի հետ ամբողջությամբ թափանցիկ է Ռուսաստանի համար: «Ես ցանկանում եմ ընդգծել մեկ շատ կարևոր մանրամաս` մենք այդ գործընթացում ամբողջովին թափանցիկ ենք մեր ռուսաստանցի գործընկերների համար: Եվ դա շատ կարևոր է: ԵՄ-ն այդ գործընթացում որևէ աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր կամ պայմաններ չի դնում»,- ասել է ՀՀ վարչապետը:
«Այդ համագործակցությունը վերաբերում է միայն ՀՀ-ում ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես` անցյալ տարի կատարված իրադարձություններից հետո: Բարեփոխումների այդ օրակարգը շատ կարևոր է մեզ համար»,- հավելել է նա:
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկրի` Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար առաջնահերթ ուղղություն է ԵԱՏՄ-ն: «Փաստն այն է, որ ԵԱՏՄ շրջանակում մեր գլխավոր տնտեսական գործընկերն է Ռուսաստանը: Իհարկե, մի կողմից դա լավ է, իսկ մյուս կողմից` ստիպում է մտածել այն բանի շուրջ, որ պետք է զարգացնենք այդ հարաբերությունները: Սակայն մեզ համար կարևոր է, որպեսզի փոխադարձ առևտրաշրջանառությունը լավ մակարդակի վրա լինի նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ… Մենք կանենք ամեն բան, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը: