կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 19:00
Հասարակություն

Պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար. Տոնոյան

Պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար. Տոնոյան

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զորակոչի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

ՊՆ-ից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը զրուցել է հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովի անդամների հետ, հանձնարարել մանրամասն ուսումնասիրել զինակոչիկների անձնական գործերն ու փաստաթղթերը, մեծ ուշադրություն դարձնել զինակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորակոչային բոլոր սրահներում, զրուցել դասակարգման խմբի սպաների և զինակոչիկների հետ, պատասխանել նրանց հարցերին և խաղաղ ծառայություն մաղթել հայկական բանակի շարքերը համալրողներին։

Դավիթ Տոնոյանը հետևել է նաև վիճակահանության ընթացքին, հանդիպել զինակոչիկների ծնողների հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։