Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բեւեռներ, եւ ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների եւ հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է:
Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել եւ համարվում է հ/կ սեկտորի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս գործընթացը կատարվում է այդ թեւին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները:
Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թեւն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: