|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր են կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ. հայտնում է Газета.ру-ն: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել կոլումբիական Կարտախենա քաղաքում:
Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260 000 մարդ, 6 միլիոն մարդը ստիպված է եղել լքել տները: