Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Երևանում հանդես կգան սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին և այլք:
«Քեզ համար, Ազնավուր» համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կվարի Հայկ Պետրոսյանը:
Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին համերգի կազմակերպիչները:
«Յուրաքանչյուր երգիչ կատարելու է Ազնավուրի մեկ ստեղծագործություն և ևս մեկ գործ իր սեփական երգացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Լուսային էֆեկտների և հրաշալի երգերի միջոցով ազնավուրյան մթնոլորտ ենք ստեղծելու»,- նշեց ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ասաց, որ սիրով են ընդունել համագործակցության առաջարկը և խոստովանեց, որ նվագախմբի համար հնարավոր խնդիրներ կառաջանան, քանի որ համերգը սպորտային դահլիճում է, բայց կազմակերպիչներն ու համալիրի տնօրինությունը կաջակցեն, որպեսզի Ազնավուրին հարիր հնչողություն ապահովեն:
Համերգային ծրագիրը նախատեսվում է անցկացնել նաև Մոսկվայում, Փարիզում:
Շանսոնյեի՝ «Քեզ համար Հայաստան» անունը կրող նախագիծն իրականացնում է Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու Армцентр ընկերությունը: