կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 18:02
Մշակույթ

Երևանում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտները

Երևանում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է «Հանդիպում Երևանում» խորագրով համերգային ծրագիր, որը տեղի կունանա հուլիսի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր)։ Նրանք հանդես կգան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։

Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը, և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունները։