կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 15:24
Աշխարհ

Լուկաշենկոն դեմ չէ Ռուսաստանի հետ միասնական արժույթին

Լուկաշենկոն դեմ չէ  Ռուսաստանի հետ միասնական արժույթին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության շրջանակում միասնական արժույթի ստեղծումը հնարավոր է, սակայն դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին. հայտնում է Коммерсантъ-ը:

«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը«-խմբ.) ինձ հռետորական ձևով ասում է` իհարկե, դա կլինի ռուբլին: Ես ասում եմ՝ դե, իհարկե, ռուբլին, ձեզ մոտ էլ է ռուբլի, մեզ մոտ էլ: Ինչների՞ս է պետք թալերը: Հարցը դա չէ: Դա կլինի ո’չ ռուսական, ո’չ էլ բելառուսական ռուբլին, դա կլինի մեր ընդհանուր ռուբլին, եթե այն լինի»,- ասել է Բելառուսի նախագահը: