Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաեւ կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։ Նա հաստատեց, որ որդուն կանչել են հարցաքննության, բայց պնդեց, որ Հայկ Կարապետյանը ձերբակալված չէ։
Ինչպե՞ս կարող ենք Ձեր որդու հետ զրուցել։ «Լավ, ինձ հարց մի տվեք։ Էլի եմ ասում՝ ձերբակալվածների մասին բան չգիտեմ, բայց գիտեմ, որ հարցաքննություն է գնում։ Ե՛վ ինձ են կանչել, ե՛ւ որդուս, բայց պարզ ասում եմ՝ որդիս ոչ մի կապ չունի։ Ես Կարապետյան Արթուրն եմ, տղես Կարապետյան Հայկն է, բայց մենք կապ չունենք ոչ մի բանի ու ոչ մեկի հետ»։ Թե ինչու են հրավիրվել հարցաքննության, չցանկացավ պատասխանել։
Հիշեցնենք, որ «Զորաշենը», ըստ տեղեկությունների, ՊՎԾ աշխատակիցների հովանավորությամբ ցանկացել է մուտք գործել առողջապահական մատակարարումների դաշտ, շահել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ մի շարք այլ գնումներ ու հայտնվել իրավապահների ուշադրության ներքո։ Ի դեպ, ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներից են Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում