Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարչությունը դառնալու է 15 հոգանոց։
Մեր աղբյուրներն ասում են, որ հազիվ 40 թեկնածու առաջադրվի, մինչդեռ նախորդ անգամ 20 տեղի համար 65 հոգի էր պայքարում։ Հետաքրքրությունը մարել է ոչ միայն վարչության թվակազմի կրճատման, այլեւ այն պատճառով, որ ներսում կասկածներ ունեն, թե նախապես որոշված են կուսակցական վերնախավում տեղ գտնող անձինք՝ անգամ եթե առաջադրվեն, չեն ընտրվի։ Ոմանք արդեն պատկերացնում են, թե ովքեր կլինեն վարչությունում եւ ովքեր դուրս կմնան, բնականաբար՝ վարչության կազմում կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրորդ կինը կլինի Նազելի Բաղդասարյանը։ Չի բացառվում, որ վարչության կազմում ընդգրկեն նաեւ գլխավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանին։
Փաստացի, երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու, իսկ վարչությունում ընդգրկվելու մեծ ցանկություն ունեն Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ այլք։ Թորոսյանն անգամ մարզերով է անցել՝ փորձելով տեղի ՔՊ-ականների համակրանքը շահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում