կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-24 19:37
Արցախ

ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել. Սամվել Բաբայանի գրասենյակի երկրորդ արձագանքը

ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել. Սամվել Բաբայանի գրասենյակի երկրորդ արձագանքը

ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել: Այս մասին նշված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի նոր հայտարարության մեջ, որը արձագանքն է ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի պատասխանին: Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին:

«Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում Սահմանադրությամբ սահմանված չի, որ 40 000 ընտրող  ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։ Ինչու՞ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի  լինելու։ Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը»: