|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի հարցնել Մայր Աթոռից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարությանը,որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը՝ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ, սպառված է:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտանեկան թերթում՝ ՀԺ-ում երեկ հրապարակված հոդվածին` որտեղ, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացվել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից, ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքեցին.
«Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»: