Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր` մարտի 4-ին` ժամը 14.00-ին, Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։
Մրցաշարի հիմնական նպատակը մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման հիմք դնելն է։
Ծրագրում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում է դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից:
Մրցաշարում ընդգրկված են հետևյալ ձևերը՝
1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից,
2) անցում զուգահեռաձողերի վրայով,
3) վազք գերանի վրայով,
4) անցում թունելի միջով,
5) մարտական հագուստի հագնելը:
2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (յուրաքանչյուր թիմից 1 մասնակից), որին իր մեջ ներառում է՝
1) տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում,
2) կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում,
3) արյունահոսության դադարեցում:
3.Պատի կայծակնաթերթի հրապարակում (մասնակցում է ամբողջ թիմը):
Մրցաշարի մրցավարական կազմում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ: Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ ԱԻՆ դիպլոմներով: