Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-ին, Մինսկի Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում և Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացավ «Պատիվ ունենք ներկայացնելու՝ Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԲՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Կարչևսկայան (Наталья Карчевская)։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր դերակատարություն ունեն երկու ազգերի մշակութային փոխչաճանաչելիության և երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացման գործում
Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե Հայաստանում, թե արտերկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվող հոբելյանը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ Թումանյանի՝ մի քանի տասնյակ լեզուներով թարգմանված ստեղծագործությունները խարսխված են համամարդկային արժեքների վրա, և արդիական են առ այսօր։
Հովհաննես Թումանյանի գրական ու մշակութային ժառանգությանն, հասարակական-քաղաքական գործունեությանն ու անցած ուղուն իրենց ելույթներում անդրադարձան Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի տնօրեն Ելենա Լյաշկովիչը (Елена Ляшкович), Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, Բելառուս-Հայաստան միության նախագահ և «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն, լրագրող Նաում Գալպերովիչը (Наум Гальперович)։
Ցուցահանդեսի հյուրերին՝ Երևանից բերված երեք տասնյակից ավելի ցուցադրական նմուշների շնորհանդեսի շրջանակներում, ներկայացրեցին Ամենայն Հայոց բանաստեղծի մշակութային, լուսավորչական ու հասարակական գործունեությանն առնչվող նյութեր։
Միջոցառումն ուղեկցվեց «Էրեբունի» ազգային պարային համույթի մենակատար Հռիփսիմե Գևորգյանի ելույթով։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․ օգոստոսի 17-ը։