Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի եւ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» եւ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:
ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու եւ իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաեւ ծառայության եւ տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: