|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ:
Լինելով ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, նա Սպիտակի երկրաշարժից հետո անմիջապես այցելեց Հայաստան և մասնագիտական աջակցություն ցուցաբերեց հայրենի մասնագետներին:
1991 թ. նրա և մի խումբ նվիրյալ մասնագետների նախաձեռնությամբ ստեղծվեց ներկայումս տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը Միհրան Աղբաբյանը ղեկավարեց մինչև 1997 թվականը, այնուհետև դառնալով նրա պատվավոր նախագահը:
Քաջ գիտակցելով, որ Հայաստանի ապագայի բանալին լինելու է կրթությունը, Միհրան Աղբաբյանն իր գործունեությամբ մեծագույն նպաստ բերեց մեր երկրում այն զարգացնելու ուղղությամբ։
Անկեղծորեն ցավակցում եմ Միհրան Աղբաբյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»։