|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին ցավակցական ուղերձ է հղել նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչև վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին:
Ցավակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին»: