կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 11:09
Հասարակություն

Երիտասարդ միլիոնատերը` Երեւանի կայազորի զինվորական դատախազ. «Ժամանակ»

Երիտասարդ միլիոնատերը` Երեւանի կայազորի զինվորական դատախազ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։

Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: