|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Լոնդոնի դատարանը այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտել միլիոնատեր Ջեյմս Մաքկորմիկին, որը մեղադրվում է օտարերկյա ուժային կառույցների եւ մասնավոր ընկերությունների ոչ պիտանի սարքավորումներ վաճառելու մեջ: Այդ ճանապարհով էլ նա կուտակել է 75 մլն դոլար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մաքկորմիկից պայթուցիկ նյութերի հայտնաբերման կեղծ սարքավորումներ են գնել Իրաքի, Վրաստանի, Լիբանանի, Պակիստանի, Մեքսիկայի եւ Թաիլանդի պետական կազմակերպություններ ու մասնավոր ընկերություններ:
Դատավարության ընթացքում պարզվել է, որ բրիտանացին ԱՄՆ-ից 20 դոլարով գոլֆի գնդակներ որոնող սարքեր է գնել, ապա, դրանց ինչ-որ ալեհավաքներ եւ լամպեր կպցնելով, վերավաճառել` յուրաքանչյուրը 40 հազար դոլարով: