կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 12:33
Առանց Կատեգորիա

Նախագահ լինելն աշխատանք է, միաժամանակ` նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

Նախագահ լինելն աշխատանք է, միաժամանակ` նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին`խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:

— 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին:

— Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, այնպես էլ, դժբախտաբար, ողբերգությունների տեսանկյունից: Ավելի քան 1700 տարի առաջ հայերն աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնյա: 11-րդ դարում հայ Բագրատունիները կորցրին Հայաստանում իրենց թագավորությունը: Ավելի ուշ,կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը խաչակիրների հիմնական ամրոցն էր: Չնայած այս կորուստներին, հայերը մշտապես եղել են լավ կազմակերպված ու ակտիվ ազգ, որն ուժ է ստացել եկեղեցուց և այն շրջապատող համայնքներից:

20-րդ դարասկզբին հայերն առերեսվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգությանը, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը: Ամեն ընտանիք իր պատմությունն ունի՝ կապված այդ ողբերգական իրադարձության հետ: Իմ տատիկի ընտանիքն այդ ցեղասպանության պատճառով կորցրեց իր առաջին երեխային: Այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ ողջ աշխարհում հայկական Սփյուռքի առաջացման՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա կամ Ֆրանսիա: Դրանից հետո մենք 100 տարի առաջ հռչակեցինք մեր անկախությունը, սակայն 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց երկիրը Խորհրդային Միության մաս կազմեց: Կազմավորման ավարտից հետո խնդիրներ ի հայտ եկան՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և այլուր: Մենք հուսով ենք կարգավորել այդ խնդիրը 21-րդ դարում։

— Նախքան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը Դուք եղել եք Մեծ Բրիտանիայի դեսպանը, այսինքն կարելի է ասել՝ Դուք գիտեք դիվանագիտությունն իր ողջ հմայքով:

— Դիվանագիտությունն արհեստ է, և ես բախտ եմ ունեցել հանդիպել դրա լավագույն մասնագետներին: Կարելի է ասել, որ մինչ այս ես մի քանի կյանք եմ ունեցել: Առաջինը նշանավորվեց տեսական ֆիզիկայի ու հարաբերական աստղաֆիզիկայի նկատմամբ իմ մեծ կրքով: Ավելի ուշ ես դարձա դիվանագետ՝ ծառայության անցնելով շատ երկրներում, անգամ՝ յոթ երկրում միաժամանակ, ապա՝ որպես Եվրոպայի ավագ դեսպան: Երրորդ փորձառությունս արդեն խորհրդատվական գործունեության ոլորտում էր՝ այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսին British Petroleum-ն է, ում աջակցում էի Եվրասիայում բիզնես գործունեություն ծավալելու հարցում: Ես նաև գրասենյակներ եմ ունեցել Վիեննայում՝ որպես բարձր տեխնոլոգիական ընկերության ոչ գործադիր խորհրդատու: Մենք ստեղծել ենք խաղեր, որոնք հիմնականում ներկայացվել են Չինաստանում և Կորեայում:

Նախագահ լինելը աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն, քանի որ այն մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում։

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ: