|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել «Le Point» ամսագրին, որի շապիկին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ «բռնապետ» գլխագրով:
Ֆրանսիայի թուրքական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել. տարբեր տեղերի ցուցափեղկերից ապօրինաբար հանել են ամսագրի վերջին համարի մասին ծանուցող ազդագրերը:
Այդ կապակցությամբ թվիթերյան իր էջում խիստ դժգոհություն է հայտնել Մակրոնը: «Ֆրանսիայում խիստ անընդունելի է Le Point ամսագրի ազդագրերի հետ այդ կերպ վարվելը, ինչ է, թե դրանք դուր չեն գալիս ազատության թշնամիներին։ Մամուլի ազատությունն անգին է։ Եթե մամուլի ազատություն չլինի, ապա կլինի բռնապետություն»,- հայտարարել է նա: