|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունվարի 31-ին Սիրիայում զոհվել է ՌԴ հատուկջոկատային Մաքսիմ Պլետնյովը: Այս մասին հաղորդում է իսրայելական newsru.co.il կայքը` հղում անելով BBC-ին: Հատուկջոկատայինը զոհվել է մարտական խնդիր կատարելիս:
Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Ռուսաստանցի սպայի զոհվելու վերաբերյալ առաջին հաղորդագրությունը հայտնվեց Тихорецкие вести թերթում, որում մասնավորապես նշված էր, որ Սիրիայում զոհված սպայի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Սակայն հետագայում հրապարակված նյութից հանվեց զինվորականի զոհվելու վերաբերյալ հանգամանքներին առնչվող պարբերությունը, այն է՝ «հրթիռային համակարգում տեղադրված կառավարվող արկով նա կրակ բացեց հակառակորդի ուղղությամբ, որն էլ ի պատասխան խոցեց նրան»:
Մաքսիմ Պլետնյովը, 2012թ. սկսած, զինծառայություն է իրականացրել օդադեսանտային զորքերում: Տեղեկություն կա, որ նա մասնակցություն է ունեցել նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանը: